ԱյսՏԵՂ Space
Բարի գալուստ ԱյսՏԵՂ հոգեբանական կենտրոն։
Այս հարթակում միավորված են մասնագիտական որակավորում ունեցող և բազմաթիվ վերապատրաստումներ անցած հոգեթերապևտներ, ովքեր իրենց աշխատանքն իրականացնում են պահպանելով մասնագիտական սկզբունքներն ու էթիկայի բոլոր կանոնները։
Մի քիչ մեր
մասնագետների մասին
20+
հոգեթերապևտներ
5200+
ընդհանուր սեսիաների քանակ
5+
թերապևտիկ ուղղություններ
Մեր հոգեբանները
Այստեղ դուք կգտնեք բոլոր մասնագետների կրթության, մասնագիտական վերապատրաստումների, փորձի և հետաքրքրությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, որը կօգնի ընտրել հենց Ձեր անձին առավել համապատասխան մասնագետ և ապահով սկսել Ձեր հոգեթերապևտիկ ճանապարհորդությունը:
Մեր տարածքը
Հոգեթերապևտիկ տարածքի հարմարավետությունը և էսթետիկան նպաստում են թերապևտիկ գործընթացի սահունությանը և ապահովությանը: ԱյսՏեղ Co-working-ի սկզբունքներից է ստեղծել միջավայր, որտեղ կարտացոլվի հոգատարությունն ու մարդակենտրոն մոտեցումը:
Մաքսիմալ
կոնֆիդենցիալ
Գաղտնիությունը թերապևտիկ գործընթացի կայացման առանցքային պահանջներից է: ԱյսՏեղ Co-working-ում մասնագիտական գաղտնիությունը մեր գլխավոր առաջնահերթություններից է: Մենք ապահովում ենք անվտանգ և ապահով միջավայր ինչպես մասնագետների, այնպես էլ իրենց այցելուների համար:
Միայն որակավորված մասնագետներ
Մեզ հետ աշխատում են միայն որակավորված և ակադեմիական համապատասխան կրթությամբ հոգեթերապևտներ, ովքեր խստիվ հետևում են մասնագիտական էթիկայի սկզբունքներին: Միևնույն ժամանակ մեր հարթակում միավորված են թերապևտիկ տարբեր ուղղություններով աշխատող և տարաբնույթ հայցերի շուրջ աշխատելու փորձ ունեցող մասնագետներ:
Գտեք Ձեր հոգեբանին
Սկսեք Ձեր ճանապարհը դեպի հոգեկան առողջության բարեկեցություն՝ դիմելով մասնագետի, ով հասկանում է Ձեզ:

Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է ԱյսՏեղ Co-working-ը
ԱյսՏեղ Co-working-ը տարածք է, որը միավորում է որակավորված հոգեբան- մասնագետների: Հոգեթերապևտիկ հանդիպումներն իրականացվում են ինչպես առկա, այնպես էլ առցանց տարբերակով:
Ինչպե՞ս կարող եմ ընտրել հոգեբան
«Մեր հոգեբանները» բաժնում կարող եք ուսումնասիրել մասնագետների պրոֆիլները, ծանոթանալ նրանց կրթությանը, մասնագիտական վերապատրաստումներին, հետաքրքրությունների շրջանակին և ընտրել Ձեր անձին և կարիքներին առավել համապատասխան մասնագետի:
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպման
Դուք կարող եք ընտրել հոգեթերապևտի մեր կայքից և կապվել անմիջապես իր հետ՝ նշված հեռախոսահամարով կամ WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:
Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել ԱյսՏեղ Co-working-ի հետ
Դուք կարող եք կայքում գտնել կոնտակտային ֆորմա, հեռախոսահամարներ և WhatsApp հավելվածի տվյալները:
Կարո՞ղ է ամրագրված հանդիպումն իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս՝ այլ վայրում:
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Հետադարձ կապ
Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ լրացնելով տվյալ կոնտակտային ֆորման, զանգահարելով վերջում նշված հեռախոսահամարով կամ կապվելով մեզ հետ WhatsApp հավելվածի միջոցով: