Գեղամ Բարսեղյան
Մի քանի հետաքրքիր փաստ իմ մասին`
Զբաղվում եմ արվեստով՝ խաղում եմ ինտերակտիվ թատրոնում: Ինչպես նաև երգում եմ։
Պատերազմների մասնակից եմ։ Եվ ինչպես ոչ այլ ոք, գիտեմ՝ ինչքան ցանկալի է և կարևոր հոգ տանել սեփական բարեկեցության, բարօրության և հոգու խաղաղության համար։

Աշխատանքային փորձը՝
8 տարի՝ ընդհանուր փորձը
3 տարի՝ որպես հոգեթերապևտ
Ծննդյան ամսաթիվը
30/05/1994
Մասնագիտացումը
Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ
Աշխատանքային
լեզուները
Հայերեն, ռուսերեն, բաց եմ անգլերենով խորհրդատվություն տրամադրելուն
Աշխատանքային ֆորմատները
Օնլայն և օֆֆլայն
Հիմնական թերապևտիկ ուղղությունը
- Մասնագիտական հարացույցս էքզիստենցիալ-հումանիստական է։
- Կիրառում եմ նաև Բրեյնսփոթինգ ուղղության գործիքակազմը։
- Հոգեբանական խորհրդատվական աշխատանքում մոտենում եմ ֆեմինիստական դիտանկյունից և կիրառում եմ գենդերազգայուն մոտեցում։
- Տրավմատիկ փորձառությամբ տեղեկացված թերապևտիկ (trauma-informed therapy) մոտեցման կողմնակից։
Գրանցվեք այցի հիմա
Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։
Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։
Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։
Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։
Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։
Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:
Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: