«ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի առավելությունները
Հոգեթերապևտիկ տարածքի հարմարավետությունը և էսթետիկան նպաստում են թերապևտիկ գործընթացի սահունությանը և ապահովությանը: «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի սկզբունքներից է ստեղծել միջավայր, որտեղ կարտացոլվի հոգատարությունն ու մարդակենտրոն մոտեցումը:
Խոհանոց
Ավելի հաճելի դարձրեք Ձեր աշխատանքային օրը` օգտվելով լիովին հագեցած խոհանոցից, որտեղ կգտնեք միջուտեստներ, միկրոալիքային վառարան, սառնարան, սուրճի մեքենա և այլ հարմարություններ: Այս ամենը կօգնի հեշտությամբ կազմակերպել Ձեր ընդմիջումները և էներգիայով լի մնալ:
Օդորակիչ
Աշխատեք հարմարավետ միջավայրում օգտագործելով օդորակման համակարգը՝ անկախ եղանակից ապահովելով հաճելի աշխատանքային միջավայր:
Գրատախտակ
Օգտագործեք մեր գրատախտակը գաղափարների գեներացման, պլանավորման և շնորհանդեսների համար՝ Ձեր հանդիպումները և սեմինարները առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Պրոյեկտոր
Օգտագործեք մեր պրոյեկտորը՝ ցուցադրելու Ձեր մասնագիտական նյութերը և հարստացնելու վարպետաց դասերն ու թրեյնինգները:
Դեղատուփ
Անհրաժեշտւթյան դեպքում կարող եք օգտվել դեղատուփից, որը հագեցած է առաջին օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ դեղամիջոցներով։
Մեր տարածքը
«ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնը ստեղծվել է միավորելու բարձր կոմպետենցիայով և մասնագիտական էթիկայի սկզբունքներով առաջնորդվող հոգեթերապևտիների, ովքեր, միևնույն ժամանակ, կպահպանեն իրենց աշխատանքային անկախությունը:
ԱյսՏեղ կարող եք վստահ լինել, որ բոլոր գործընկերները կիսում են նույն մասնագիտական արժեքները, իսկ կազմակերպիչ թիմը հոգ կտանի ձեր մասնավոր պրակտիկայի կոմֆորտի և անխափան ընթացքի մասին:
Դարձեք «ԱյսՏեղ» կենտրոնի հոգեբան
Միացե՛ք «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի մեծ համայնքին և մեր մասնագետը հնարավորինս շուտ կկապվի մեզ հետ՝ քննարկելու մեր հնարավոր համագործակցությունը

Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս կարող ենք միանալ «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի թիմին:
Մեզ միանալու համար, կարող եք լրացնել կայքում տեղադրված հայտը կամ կապվել «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի հետ ընթացակարգին ծանոթանալու համար:
Ի՞նչ որակավորումներ ես պետք է ունենամ «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնին միանալու համար։
Դուք պետք է ունենաք հոգեբանի ակադեմիական կրթություն, առնվազն մեկ հոգեթերապևտիկ ուղղությամբ վերապատրաստում և որակավորումներ, ինչպես նաև Ձեր գործունեության մեջ առաջնորդվեք մասնագիտական էթիկայի սկզբունքներով:
Կարո՞ղ եմ կազմակերպել հոգեթերապևտիկ հանդիպումներ «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնից դուրս։
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոն տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Որո՞նք ենք «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնին միանալու առավելությունները։
Միանալով«ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնին Դուք ձեռք եք բերում ապահով մասնագիտական միջավայր, նոր մասնագիտկան կապեր, հարմարավետ և ապահով տարածք, աջակցություն Ձեր մասնագիտական պրակտիկայի սահուն կազմակերպման և իրականցման գործընթացում:
Ո՞ր դեպքերում «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի թիմը կարող է դադարեցնել համագործակցությունը ինձ հետ:
Մասնագիտական էթիկայի անտեսումը, մասնագիտական դիրքի չարաշահումը, գործընկերների շահերի և կենտրոնի կանոնների անտեսումը հիմք են հանդիսանում մասնագետի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման համար: