Շուշանիկ Հայրապետյան

Ես մասնագիտացած եմ տագնապայնության, դեպրեսիայի, տրավմաների և միջանձնային հարաբերությունների հարցերում։ Օգնում եմ հաղթահարել այս ոլորտներին վերաբերող դժվարությունները և զարգացնել հուզական կայունություն։

Աշխատանքային փորձը

11 տարի՝ որպես հոգեթերապևտ

12 տարի` հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

24/04/1990

Մասնագիտացումը

Չափահասների և զույգի հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուն

Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Աշխատանքային ֆորմատները

Օնլայն

Հիմնական թերապևտիկ ուղղություն

Կոգնիտիվ վարքաբանական թերապիա

  • Տագնապայնություն
  • Դեպրեսիա
  • Տրավմաներ
  • Միջանձնային հարաբերություններ

2013 թ

ԵՊՀ / Կլինիկական հոգեբանություն/  


2022 թ

Վեբստեր Ամերիկյան Համայսարան / Հոգեբանական Խորհրդատվություն


2023 թ

Ժնևի Պետական Համալսարան /Նեյրոսայնս

2015 - 2016թթ

ՓԻՆԿ Արմենիա


2015-2017թթ

Նուբարաշեն հոգեբուժարան 


2022 թ

College Du Leman (Geneva) 2022,


2021 - 2024թթ

The Mix Charity organisation (London)

Կոգնիտիվ Վարքաբանական Թերապիա,


Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում,


EMDR (ԱՇԴՎ)

Ջուդիթ Բեք, ով հայտնի է կոգնիտիվ վարքաբանական  թերապիայի իր հսկայական փորձով և ոլորտում մասնագետներին վերապատրաստելու և ուսուցանելու իր նվիրվածությամբ: Նրա աշխատանքը ԿՎԹ-ն գործնական և մատչելի դարձնելու հարցում անգնահատելի է:

«Կարամազով Եղբայրներ» Ֆյոդոր Դոստոևսկիյ

«Что есть ад? – Страдание о том, что нельзя больше любить.»

«Կանաչ Մղոնը»

Երբ Ջոն Քոֆին բանտապահին ասում է ` Հոգնել եմ, շեֆ։ Հոգնել եմ ճանապարհին լինելուց, անձրևի տակ ճնճղուկի պես միայնակ լինելուց։ Հոգնել եմ, որ երբեք ոչ ոք չկա, ում մասին կարող եմ հոգ տանել: 

Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: