Արփինե Մխիթարյան
Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`
Հոգեբանություն ուսումնասիրելու և սովորելու տարիներից սկսած մշտապես հետաքրքրված եմ եղել արևելյան հոգևոր պրակտիկաներով/յոգա, մեդիտացիա, ցիգուն, տայ-չի/որոնք օգնում են հասնել մտքի, մարմնի և հոգու ներդաշնակության, ինչպես նաև միտված են ինքներս մեզ և աշխարհի հետ խաղաղ ապրելու, լինելու կարողության զարգացմանը։
Ինքս փորձառում եմ Վիպասսանա/լռության մեդիտացիա, ինչպես նաև զբաղվում եմ յոգայով։

Աշխատանքային փորձը
4 տարի` որպես հոգեթերապևտ
7 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում
Ծննդյան ամսաթիվ
07/10/1996
Մասնագիտացումը
Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ
Աշխատանքային
լեզուները
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Աշխատանքային ֆորմատները
Օնլայն և օֆֆլայն
Հիմնական թերապևտիկ ուղղություն
- Էքզիստենցիալ հոգեթերապիա
- Բրեյնսփոթինգ
- Արտ - թերապիա
- Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա
Գրանցվեք այցի հիմա
Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։
Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։
Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։
Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։
Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։
Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:
Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: