Ինգա Նազարյան
Իմ մասին`
Այցելուների հետ աշխատանքում կարևորում եմ ապահով միջավայր ստեղծելը, որտեղ մարդն իրեն կզգա լսված, հասկացված և ընդունված։
Թերապևտիկ պրոցեսում մարդու հոգեկանի ուժն ու ստեղծարաությունը ինձ միշտ հիացնում են նույնիսկ ամենադժվար պահերին։
Հոգեթերապիան ընկալում եմ ոչ միայն որպես գիտական ուղղություն, այլև ստեղծագործական պրոցես, որտեղ մարդն ինքը դառնում է իր կյանքի հեղինակը և պատասխանատուն։ Այդ պրոցեսը ինձ համար յուրահատուկ գեղեցկություն ունի։
Համադրում եմ կառուցվածքային, գիտահեն մեթոդները խորքային, զգայական և ինտուիտիվ մոտեցումների հետ՝ օգնելով մարդկանց գտնել իրենց տարբերակը ինքնաճանաչման և ներքին փոխակերպման ճանապարհին։

Աշխատանքային փորձը
4 տարի` որպես հոգեթերապևտ
15 տարի՝ ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում
Ծննդյան ամսաթիվը
10/07/1989
Մասնագիտացումը
Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ
Աշխատանքային
լեզուները
- Հայերեն
- Ռուսերեն
- Անգլերեն
Աշխատանքային ֆորմատները
Օնլայն և օֆֆլայն
Հիմնական թերապևտիկ ուղղությունը
- Էքզիստենցիալ Թերապիա
- Cognitive Behavioral Therapy
- Brainspotting
Գրանցվեք այցի հիմա
Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։
Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։
Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։
Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։
Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։
Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:
Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: