Նարինե Ներսեսյան

Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`

Մեքենայով ճամփորդելուն միշտ կողմ եմ, սիրում եմ ճանապարհները, դրանք կապում են քաղաքներն ու մարդկանց, լեզուներն ու մշակույթները։


Սիրում եմ հարցեր ավելի՝ քան պատասխաններ։ Լինել այնտեղ, ուր ես չկամ։

Աշխատանքային փորձը

3 տարի՝  որպես հոգեթերապևտ

5 տարի՝ ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

05/01/1985

Մասնագիտացումը

Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուները

  • Հայերեն
  • Ռուսերեն

Աշխատանքային ֆորմատները

  • Օնլայն
  • Օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղություն

  • Էքզիստենցիալ - Հումանիստական հոգեթերապիա
  • Կոգնիտիվ - Վարքաբանական հոգեթերապիա
  • Բրեյնսփոթինգ


  •  Տագնապ, քրոնիկ սթրես, հուզական լարվածություն
  • Դեպրեսիվ վիճակներ, ընկճվածություն, ապատիա, հետաքրքրության և մոտիվացիայի կորուստ
  • Վախեր, ֆոբիաներ, խուսափողական վարք
  • Տագնապային, բացասական և աղավաղված մտքեր, ոչ ադապտիվ համոզմունքներ
  • Կպչուն մտքեր և դրանք վերահսկելու դժվարություններ
  • Զուգընկերոջ, ընտանիքի անդամների և շրջապատի հետ հարաբերությունների դժվարություններ
  • Միջանձնային կոնֆլիկտներ, հաղորդակցության դժվարություններ, կոնֆլիկտներ գործընկերների հետ
  •  Մենակություն, մեկուսացվածության, չհասկացված լինելու կամ հասարակությունից կտրվածության զգացում
  •  Ցածր ինքնագնահատական, ինքնավստահության պակաս, ինքն իրեն ընդունելու դժվարություններ
  • Անձնական սահմաններ, «ոչ» ասելու և սեփական շահերը պաշտպանելու դժվարություններ
  • Մեղքի զգացում, չափից ավելի պատասխանատվության զգացում, ուրիշների սպասելիքներին համապատասխանելու ձգտում
  •  Սեփական ցանկությունները, կարիքներն ու զգացմունքները հասկանալու դժվարություններ
  • Սեփական արժեքների, կյանքի առաջնահերթությունների և նպատակների վերարժևորում
  • Ընտրության և որոշումներ կայացնելու դժվարություններ
  • Մասնագիտական այրում, կարիերայի հետ կապված դժվարություններ, մասնագիտական ուղղության և զարգացման հնարավորությունների որոնում
  •  Ուսուցման, կենտրոնացման և գործունեության կազմակերպման դժվարություններ
  •  Ճգնաժամային փուլեր և կյանքի փոփոխություններ

2020 - 2023թթ.

Հայ-Ռուսական Համալսարան / «Անձի հոգեբանություն» բաժին / մագիստրատուրա


2002 - 2007թթ.

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան / բակալավրիատ

2023թ. - մինչ օրս

Aystegh Co-Working


2019 - 2023թթ.

«ՀԱՅ ԱՍՊԵՏ» ԿԲՀ


2008 - 2015թթ.

Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 դպրոց

48 ժամ / 2024թ.

"Բրեյնսփոթինգ" / 1-ին և 2-րդ փուլ


48 ժամ / 2023թ.

«Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում» 


176 ժամ / 2022 - 2024թթ.

ԵՊՀ / «Կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիա» 


192 ժամ / 2022 - 2023թթ. 

ԵՊՀ / «Էքզիստենցիալ հոգեթերապիա»։ Խորհրդատվական հմտություններ, աշխատանք մահվան վախի, կորստի և վշտի հետ


200 ժամ / 2021 - 2022թթ. 

«European Federation of the Centers for Positive Psychotherapy» / խորհրդատուի որակավորում

Իրվին Յալոմ, Յանուշ Կորչակ


Այս պահին ուզում եմ ԻրվինՅալոմին նշել, քանի որ նա օգնել է ինձ կարողանալ ստեղծել փոխըմբռնման և հարգանքի վրա հիմնված թերապևտիկ հարաբերություններ, հասանելի դարձրել ինքնաբացահայտման և անձնական աճի թեմաները։

 

Կորչակի «Ինչպե՞ս սիրել երեխային» գիրքը լավագույններից է։ Երեխաներին սիրելու, հարգելու և սոցիումում նրանց դերը կարևորելու արդյունքում կունենանք ավելի առողջ հասարակություն։

Джон Фаулз / "Волхв"

"Быть выше борьбы может лишь тот, кто по-настоящему боролся" 

"Лучшее предложение"


"У всех бывают моменты, когда толпе предпочитают одиночество"

Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել «Գրանցվել հոգեթերապիայի» կոճակի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք «ԱյսՏեղ»-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ WhatsApp հավելվածի միջոցով կամ հանդիպում ամրագրել՝ զանգահարելով «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոն։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել «ԱյսՏեղ»-ից դուրս:

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: