Մարիամ Վարդանյան

Մի քանի հետաքրքիր փաստ իմ մասին`

Սիրում եմ արշավներ և ֆիզիկական ակտիվություն ենթադրող սպորտաձևեր/ ժամանց։ Զբաղվել եմ կրավ մագայով, այժմ զբաղվում եմ ֆլամենկոյով։

Նաև սիրում եմ լեզուներ ուսումնասիրել, այս պահին՝ ճապոներեն և իսպաներեն։

Աշխատանքային փորձը

6 տարի` որպես հոգեթերապևտ

7 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

24/02/1994

Մասնագիտացումը

Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուները

  • Հայերեն
  • Անգլերեն

Աշխատանքային ֆորմատները

Օնլայն և օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղությունը

  • Էքզիստենցիալ
  • Կոգնիտիվ-վարքաբանական

  • Անձնային աճ, ինքնաճանաչում
  • Բացասական ինքնավերաբերմունք, ինքնագնահատականի հետ կապված հարցեր
  • Վախեր, ֆոբիաներ
  • Տագնապային և դեպրեսիվ վիճակներ
  • Տրամադրության խանգարումներ
  • Մահվան վախ, կորուստ, վիշտ
  • Մեղքի զգացում, պատասխանատվություն և սահմաններ
  • Կյանքի իմաստ և անիմաստություն
  • Տրավմատիկ փորձի հետ աշխատանք
  • Դժվարություններ միջանձնային հարաբերություններում
  • Սեռականությանն ու գենդերային հարցերին առնչվող թեմաներ
  • Մասնագիտական կողմնորոշում( դեռահասների համար)

2012-2016թթ.

Երևանի պետական համալսարան  / Անգլերեն և հաղորդակցություն բաժին, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Հոգեբանություն, բակալավրի աստիճան


2016-2018թթ.

Երևանի պետական համալսարան /Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա, մագիստրոսի աստիճան 

2019- 2025թթ․

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր


2023թ․ մարտ-մայիս

ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոն


2019թ․-մինչ օրս

Անհատական պրակտիկա

Արտ-թերապիայի բազային տեխնիկաներ-ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն


Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի հիմունքներ և բազային տեխնիկաներ-ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն


Էքզիստենցիալ հոգեթերապիա( մահվան վախ, կորուստ, վիշտ, պատասխանատվություն և սահմաններ, մեղքի զգացում և ազատություն)-ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն


Մանկական հոգեթերապիա-ԵՊՀ, Կիրառական հոգեբանության կենտրոն


Կ. Յունգի անալիտիկ հոգեբանության հիմունքներ- «Կենաց Ծառ» հոգեբանական ծառայությունների կենտրոն

Role model-ներ չեմ ունենում, որպես այդպիսին։ Մասնագիտական ուղուս տարբեր փուլերում ոգեշնչող մասնագետները տարբեր են եղել։ Այս պահին՝ Իռվին Յալոմ, Ռոլլո Մեյ, Վիկտոր Ֆրանկլ, Կառլ Գ. Յունգ…

Кларисса Эстес «Бегущая с волками. Женский архетип в мифах и сказках»


Ամբողջ գիրքը😄

Բայց կգրեմ այս մեկը՝

«Ступай в лес, ступай! Если никогда не пойдешь в лес, с тобой никогда ничего не случится и твоя жизнь не начнется…»

Ֆիլմեր շատ եմ դիտում, սիրածս ֆիլմերը ևս շատ են։ Կնշեմ մեկը, որն այս պահին առաջինը հիշեցի։ Հատվածը «Ինտերսթելլար» ֆիլմից է, Քուփերի և Ամելիա Բրենդի երկխոսությունից՝


«… Maybe love means something more-something we can’t yet understand. Maybe it’s some evidence, some artifact of a higher dimension, that we can’t consciously perceive…Love is the one thing we’re capable of perceiving, that transcends dimensions of time and space. Maybe we should trust that, even if we can’t understand it… »

Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: