Անահիտ Հովակիմյան


Իմ մասին`

Երբ տարիներ առաջ գնում էի իմ առաջին այցին հոգեբանի մոտ, չէի կարող պատկերացնել, որ մի օր կդառնա նաև իմ սիրելի մասնագիտությունը, և այդ փորձառությունը, որ ունեցա թերապիայի ժամանակ, այդքան կփոխի ու դեռ փոխում է իմ կյանքը։ Ես հասկացա, որ ուզում եմ հասկանալ մարդու բնույթը, դրա անվերջանալի շերտերն ու խորությունները։ Եվ ինչպես ասում են, սկսեցի ինձանից: Հոգեբանության հետ զուգահեռ ինձ դրանում օգնում են, լրացնում են, ոգեշնչում են նաև Արևելյան ուսմունքները, յոգան, մեդիտացիաները, որ իմ կյանքի կարևոր մաս են կազմում։ Նաև շատ սիրում եմ գրքեր կարդալ, որը ըստ իս, մարդկային կյանքը հասկանալու ու հետազոտելու ամենահաճելի ձևերից մեկն է։ Դե, նաև շատ կարիք ունեմ բնության հետ լինելու և հաճախ եմ արշավներ գնում։

Աշխատանքային փորձը

2 տարի`  որպես հոգեթերապևտ

3 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

27/09/1976

Մասնագիտացումը

Չափահասների և զույգերի հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուները

  • Հայերեն
  • Ռուսերեն


Աշխատանքային ֆորմատները

  • Օնլայն
  • Օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղությունը

  • Հոգեսինթեզ
  • Գեշտալտ հոգեթերապիա
  • Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա
  • Բրեյնսփոթինգ

• Ինքնաճանաչման, ինքնորոշման հետ կապված խնդիրներ/ բացասական ինքնավերաբերմունք, ինքնաքննադատություն

• Կյանքի իմաստին վերաբերվող հարցեր, միայնության, դատարկության, անիմաստության զգացում, մահվան վախ

• Միջանձնային հարաբերություններում խնդիրներ՝ մտերմության վախ, փոխկախյալ հարաբերություններ, կոնֆլիկտային հարաբերություններ, մերժման վախ

• Կորստի, վշտի հետ աշխատանք

• Բարդ հետտրավմատիկ սթրեսային խանգարում

• Տագնապային խանգարումներ

• Հույզերի ապրման և արտահայտման հետ կապված դժվարություններ

• Դեպրեսիվ խանգարումներ

1993-1998թթ- ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետ/ կենսաքիմիայի բաժին


2023-2025թթ-ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ/ Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն/ Մագիստրատուրա


2025թ-ից առ այսօր- Երևանի Գեշտալտ Ինստիտուտ / Գեշտալտ հոգեթերապիա/ 2-րդ կուրս 

2024թ- ԵՊՀ/ «Կիրառական հոգեբանության կենտրոն», «Բրեյնսփոթինգ» գործնական դասընթաց/ 1-ին, 2-րդ փուլեր, 48 ժամ


2025թ- «Անահիտ Արզումանյանի հոգեբանական կենտրոն», «Բարդ հետտրավմատիկ սթրեսային խանգարում» գործնական դասընթաց, 18 ժամ


2025թ-«Անահիտ Արզումանյանի հոգեբանական կենտրոն», «Տագնապային խանգարումներ» գործնական դասընթաց, 18 ժամ 


 2025թ․ «Կենաց ծառ» Հոգեբանական ծառայությունների կենտրոն, «Զույգերի խորհրդատվություն․ Հումանիստական և կոգնիտիվ-վարքաբանական մոտեցումներ», 15 ժամ



2026թ. ԵՊՀ/ «Կիրառական հոգեբանության կենտրոն», «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա» գործնական դասընթաց/ 1 փուլ, 60 ժամ

Ռոբերտո Ասաջոլին առաջիններից էր, որ հոգեբանության մեջ ներառեց մարդու հոգևոր բնույթը։ Նրա կողմից մշակված պսիխոսինթեզի մեթոդը միավորում է անձի այն տարբեր ասպեկտները, որոնք կոնֆլիկտի մեջ են միմյանց հետ։ Եվ դրանց սինթեզից անջատվող էներգիան բերում է խորքային բավարարվածություն և բարեկեցություն։ Ըստ Ասաջոլիի ներքին մասերի սինթեզը և ներդաշնակ միավորումը մեկ կենտրոնի շուրջ, հատուկ է մեզ ի սկզբանե։ Պսիխոսինթեզը հանում է արգելքները և խթանում պրոցեսը՝ օգնելով մեզ դառնալ այն, ինչ կանք իրականում։

Էլիֆ Շաֆաք — «Սիրո քառասուն կանոնները»


«Այս կյանքում մենք կարիք չունենք սերը փնտրելու ինչ-որ տեղ՝ մեզնից դուրս։ Սերն արդեն ապրում է մեր ներսում։ Սակայն մեր և սիրո միջև կանգնած են մեր վախերը, կապվածությունները, վերքերը և այն պատերը, որոնք ինքներս ենք կառուցել մեր սրտի շուրջ։


Մարդու խնդիրը սերը գտնելը չէ, այլ գտնելն ու հեռացնելը այն ամենը, ինչը խանգարում է, որ սերն ազատորեն հոսի իր միջով։


Երբ սիրտը բացվում է, ամբողջ աշխարհն է փոխվում։ Եվ այդ ժամանակ հասկանում ես՝ սերը այն չէ, ինչ գալիս է քեզ մոտ։ Սերը այն է, ինչ դու դառնում ես:




Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել «Գրանցվել հոգեթերապիայի» կոճակի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք «ԱյսՏեղ»-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ WhatsApp հավելվածի միջոցով կամ հանդիպում ամրագրել՝ զանգահարելով «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոն։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել «ԱյսՏեղ»-ից դուրս:

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: