Լիանա Գորգինյան



Իմ մասին`

Եթե չդառնայի հոգեբան, կդառնայի երաժիշտ կամ ռեժիսոր։ Շարունակում եմ երազել, գուցե դեռ կայացնեմ երազանքս։

Աշխատանքային փորձը

1 տարի`  որպես հոգեթերապևտ

13 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

06/04/1992

Մասնագիտացումը

Չափահասների, դեռահասների և 

երեխաների հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուները

  • Հայերեն
  • Ռուսերեն


Աշխատանքային ֆորմատները

  • Օնլայն
  • Օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղությունը

  • Գեշտալտ թերապիա

  • Դժվարություններ հարաբերություններում, անձնային սահմաններին առնչվող հարցեր
  • Սեփական հույզերը ճանաչելու և արտահայտելու դժվարություններ, ինքնաընդունում
  • Որոշումներ կայացնելու, կողմնորոշվելու դժվարություններ
  • Կյանքի իմաստին վերաբերող հարցեր, մեղքի զգացում
  • Վախեր, տագնապներ, անհանգստություն
  • Կորստի, վշտի ապրման բարդություններ
  • Կյանքի որակի բարելավման ցանկություն
  • Սննդային վարքի խանգարումներ

  • 2008–2012 թթ. Երևանի Պետական Համալսարան, Հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետ, հոգեբանության բաժին, բակալավր: 
  • 2012–2014 թթ.ԵՊՀ, կլինիկական հոգեբանություն, մագիստրատուրա: 
  • 2015–2017 թթ.Վրաստան, Թբիլիսի, «Ազատ մանկավարժության կենտրոն», բուժական մանկավարժություն և սոցիալական թերապիա: 
  • 2023–2027  թթ. Երևանի Գեշտալտ ինստիտուտ,  (կրթությունն ընթացքի մեջ է)

  • Կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիա, 2 փուլ
  • Հոգեդինամիկ հոգեթերապիա և Յունգյան խմբային թերապիա – 2 փուլ
  • Պալիատիվ խնամքի մասնագետի վերապատրաստում
  • Գեշտալտ թերապիան երեխաների հետ աշխատանքում
  • Արտ-թերապիան երեխաների և դեռահասների հետ աշխատանքում

Ի. Յալոմ, Վ. Օկլենդեր

Իրիս Յուհանսոն — «Հատուկ մանկություն»


Աշխարհում ոչ մի մեթոդ չի կարող բուժել մարդու հոգին։ Դա կարող է տեղի ունենալ միայն իրական հանդիպման, կապի և կենդանի հաղորդակցության միջոցով։


Լավագույնն այն է, երբ մարդ շրջապատված է բազմաթիվ մարդկանցով, բայց միևնույն ժամանակ կարող է մնալ ինքն իրեն։

«Մայրամուտից առաջ» (Before Sunset)


«Մարդու մեջ ամենաշատը կարոտում եմ հենց ամենասովորական, առօրյա բաները։ Ընդհանրապես ես կարծես մանրուքներով տարված լինեմ։ Գուցե խելագար եմ...


Երբ փոքր էի, մայրս մի անգամ նկատողություն արեց, որ անընդհատ ուշանում եմ դպրոցից։ Իսկ մի օր որոշեց հետևել ինձ՝ հասկանալու համար, թե ինչու եմ ուշանում... Եվ պարզվեց՝ ես կանգնում ու նայում էի, թե ինչպես են շագանակները թափվում ծառերից ու գլորվում մայթով... կամ ինչպես են մրջյունները անցնում ճանապարհը... կամ ինչպիսի ստվեր է տերևը գցում ծառի բնի վրա։ Մանրուքներ։ Կարծում եմ՝ մարդկանց դեպքում էլ նույնն է։ Ես նկատում եմ նրանց փոքրիկ առանձնահատկությունները, մանրուքները՝ այն յուրահատուկ գծերը, որոնք միայն իրենցն են։ Հենց դրանք են այն բաները, որոնց կարոտելու եմ:

Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել «Գրանցվել հոգեթերապիայի» կոճակի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք «ԱյսՏեղ»-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ WhatsApp հավելվածի միջոցով կամ հանդիպում ամրագրել՝ զանգահարելով «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոն։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել «ԱյսՏեղ»-ից դուրս:

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: