Աստղիկ Մնացականյան

Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`

Այս կյանքը լիքն է գործերով, որոնք պետք է հասցնել, բայց դրանցից առավել կարևորում եմ հասցնել ապրել այս կյանքը: Այդ է պատճառը, որ միշտ կգտնեմ ժամանակ սիրելիներիս հետ սեղանի խաղեր խաղալու ու համեղություններ ուտելու համար: Իսկ երբ մենակ եմ, իմ ընկերն են թելն ու ասեղը. ասեղնագործելն իմ անձնական քոփինգ մեխանիզմն է:

Աշխատանքային փորձը

3 տարի՝  որպես հոգեթերապևտ

4 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

21/04/1996

Մասնագիտացումը

Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուն

Հայերեն

Աշխատանքային ֆորմատները

Օնլայն և օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղությունը

Էկզիստենցիալ-հումանիստական

  • Տրավմատիկ փորձի հետ աշխատանք 
  • Աշխատանք պատասխանատվության և սահմանների, մեղքի զգացման և ազատության հիմնախնդիրների հետ
  • Կյանքի իմաստի և անիմաստության հետ աշխատանք
  • Աշխատանք մահվան վախի, կորստի և վշտի հետ
  • Ինքնաճանաչմանն և ինքնազարգացմանն ուղղված աշխատանք

2019 - 2024 թթ.

ԵՊՀ / Բժշկական հոգեբանություն/ ասպիրանտուրա


2017 - 2019 թթ.

ԵՊՀ / Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա / մագիստրատուրա


2013 - 2017 թթ.

ԵՊՀ / Ընդհանուր հոգեբանություն/ բակալավր

2024թ. փետրվար - մինչ օրս

ԱսյՏեղ Co-working / հոգեբան, հոգեթերապևտ


2022թ. - մինչ օրս

ԵՊՀ / Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիա

14 ժամ

Բռնության ենթարկված մարդկանց հետ աշխատանք


24 ժամ

Հետտրավմային աճ


192 ժամ

Էքզիստենցիալ հոգեթերապիա


96 ժամ

Արտ-թերապիայի բազային տեխնիկաներ, աշխատանք խորքային անգիտակցականի հետ


24 ժամ

Բրեյնսփոթթինգի բազային դասընթաց / 1-ին փուլ

Իրվին Յալոմ

Յալոմի տեսական, բայց միևնույն ժամանակ պրակտիկ հայացքները, ինչպես նաև խորը հումանիստական մոտեցումները անհրաժեշտ հիմք են տալիս հոգեթերապևտին: Պակաս կարևոր չեմ համարում նաև վերջինիս հեղինակային ունակությունները, նրա աշխատանքները օգնում են քեզ ոչ միայն սովորել, այլ նաև զգալ հոգեթերապիան: Իսկ մեր մասնագիտության մեջ զգալ-ն ամենահիմնաքարային կարողություններից է:

Ռիչարդ Բախ / «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

«Մենք գոյություն ունենք ոչ թե աշխարհում որևէ հետք թողնելու համար, այլ ապրելու՝ երջանիկ ապրելու համար»

«Coco» անիմացիոն ֆիլմ

«The world is only as big as you make it.»

SelfSer փոդքասթի երկրորդ եթերաշրջան

Կարող եք դիտել այստեղ

Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: