Մհեր Նաղդալյան
Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`
Հանդսանում եմ բժշկական հոգեբան և հոգեբանական գիտություների թեկնածու։
Հետաքրքրված եմ մտքի հնարավորությունները և սահմանները շոշափելով. անում եմ դա կարդալով, ինտելեկտուալ խաղերով և Վիպասսանա մեդիտացիա փորձառելով։
Չեմ մոռանում նաև հույզերիս մասին. փորձում եմ զգալ ու ապրել կյանքը ճամփորդելով, համով ուտելով ու բոլոր հույզերիս հետ ընկերանալով։

Աշխատանքային փորձը
4 տարի` որպես հոգեթերապևտ
6 տարի՝ ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում
Ծննդյան ամսաթիվը
Հունիս 1997
Մասնագիտացումը
Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ
Աշխատանքային
լեզուները
- Հայերեն
- Ռուսերեն
- Անգլերեն
Աշխատանքային ֆորմատները
Օնլայն և օֆֆլայն
Հիմնական թերապևտիկ ուղղությունը
- Էքզիստենցիալ հոգեթերապիա
- Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում (ԱՇԴՎ)
Գրանցվեք այցի հիմա
Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։
Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։
Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։
Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։
Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։
Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:
Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: