Ալինա Սարոյան

Իմ մասին`

Գրքամոլ եմ։ Կյանքիս բոլոր փուլերում և իրավիճակներում կարդում ու սովորում եմ։ Հոգեբանությունն իմ տարերքն է, քանի որ այն հնարավորություն է տալիս տեսնել անտեսանելին։ 

Հոգեթերապևտի աշխատանքը նմանեցնում եմ հնէաբանի աշխատանքին, որովհետև երկու դեպքում էլ զգուշորեն, շերտ առ շերտ մաքրելով ու հեռացնելով ժամանակի «փոշին» կարողանում ես մոտենալ թաքնվածին ու արժեքավորին։



Աշխատանքային փորձը

8 տարի`  որպես հոգեթերապևտ

13 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

21/05/1987

Մասնագիտացումը

Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուները

  • Հայերեն



Աշխատանքային ֆորմատները

  • Օնլայն
  • Օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղությունը

  • Այցելուակենտրոն  հոգեթերապիա
  • Էքզիստենցիալ հոգեթերապիա
  • Կոգնիտիվ - Վարքաբանական հոգեթերապիա

  • Կախվածությունններ` ներառյալ քիմիական և ոչ քիմիական կախվածություններ՝ որպես հուզական ինքնակարգավորման դիսֆունկցիոնալ փորձ
  • Հոգետրավմատիկ փորձառությունններ այդ թվում՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարում (PTSD) և կոմպլեքս հետտրավմատիկ սթրեսային խանգարում (C-PTSD)՝ քրոնիկ կամ կրկնվող տրավմաների հետևանքով
  • Տագնապային խանգարումներ և մշտական ներքին լարվածություն՝ վախերի, կանխատեսվող վտանգի զգացման և հոգեսոմատիկ դրսևորումների ուղեկցությամբ
  • Միջանձնային հարաբերություններում կրկնվող դժվարություններ՝ կապված կապվածության դժվարությունների, սահմանների պահպանման խնդիրների և հարաբերությունների դիսֆունկցիոնալ սցենարների հետ
  • Որոշումներ կայացնելու դժվարություններ, ներքին հակասություններ և պատասխանատվության նկատմամբ վախ
  • Արտահայտված ինքնաքննադատություն, ինքնարժևորման խաթարում
  • Գերկառավարման (hypercontrol) միտումներ, պերֆեկցիոնիզմ, վերահսկողության անհրաժեշտություն՝ որպես անորոշության և ներքին անապահովության զգացման կոմպենսացիա 
  • Իմպուլսիվ վարք և հույզերի ռեգուլյացիայի դժվարություններ, հուզական տատանումներ, աֆեկտիվ պոռթկումներ կամ հույզերի ճնշում
  • Ինքնորոշման և ինքնաճանաչման խնդիրներ, սեփական արժեքների, ցանկությունների և ինքնության վերաբերյալ
  • Կյանքի անիմաստության, դատարկության և էքզիստենցիալ ճգնաժամի զգացում
  • Քրոնիկ սթրեսի և հոգեկան հյուծման (burnout) վիճակներ

  • 2004-2010 թթ. - ԵՊՀ/ հոգեբանության ֆակուլտետ/ բակալավրիատ և մագիստրատուրա
  • 2025 թ. (շարունակվում է) - Մոսկվայի Հոգեբանության Ինստիտուտ/ կլինիկական հոգեբանություն

2012-2019թթ. - Մ․Նալբանդյանի անվ․ համար 33 հիմնական դպրոց/ հոգեբան


2012թ. (մինչ օրս) - Մասնավոր պրակտիկա


2024թ. - (մինչ օրս) - Կախվածությունների բուժման ազգային կենտրոն/ հոգեբան  


2024թ. -  (մինչ օրս) - Խմբային հոգեթերապիա   




Մ.Պետրոսյանի հեղինակային ծրագիր - Հոգեբանական անհատական խորհրդատվության հմտությունների զարգացում - 40 ժամ


Մոսկվայի հոգեբանության ինստիտուտ - Նարցիսիզմ և նարցիստիկ խանգարում - 72 ժամ


ԵՊՀ - Հոգեդինամիկ հոգեթերապիա/ Յունգյան մոդել - 48 ժամ


ԵՊՀ - Հոգեդինամիկ հոգեթերապիա/ Ֆրոյդյան մոդել - 64 ժամ


ԵՊՀ - Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում/ Մետամոդել/Խարսխավորում - 50 ժամ


Նախընտրելիներիցս են՝ Կարեն Հորնին, Ալֆրեդ Ադլերը, Կարլ Ռոջերսը, Ահարոն Բեկը, Ջոն Բոուլբին

 Վ․Սարոյան - Մարդկային Կատակերգություն


  «Շատ զգույշ եղեք մարդկանց դատելիս։ Նույնիսկ եթե ձեր սեփական աչքերով տեսնում եք, որ ինչ-որ մեկը վատ է վարվում, մի ենթադրեք, որ դուք անպայման ճիշտ եք։ Երբ խոսքը վերաբերում է մարդուն, մեծ զգայունություն է անհրաժեշտ։ Ներեք ինձ, բայց սխալ է, հիմարություն է մարդկանց դատել այնպիսին լինելու համար, ինչպիսին նրանք կան»։


Убить пересмешника


«Գրեթե բոլոր մարդիկ լավն են, երբ ի վերջո հասկանում ես նրանց։»






Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել «Գրանցվել հոգեթերապիայի» կոճակի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք «ԱյսՏեղ»-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ WhatsApp հավելվածի միջոցով կամ հանդիպում ամրագրել՝ զանգահարելով «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոն։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել «ԱյսՏեղ»-ից դուրս:

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: