Էդիտա Առաքելյան

Մի քանի հետաքրքիր փաստ իմ մասին`

Հոգեբանությամբ հետաքրքրվել եմ դեռահասության շրջանից ու մինչ օրս հետաքրքրությունս ու ոգևորությունս չի նվազում։ Զգում եմ, որ այն տեղում եմ, որտեղ ինձ լիարժեք եմ զգում։ Յուրաքանչյուր անձ՝ իր հույզերով, մտքերով ու ապրումներով ինձ համար յուրօրինակ բացահայտումների համակարգ է։


Սիրում եմ ծովն ու լեռները, ընկերներիս ու հարազատներիս հետ անմիջական զրույցները, նոր քաղաքներում լինելն ու դրանք բացահայտելը։

Աշխատանքային փորձը

4 տարի` որպես հոգեթերապևտ

6 տարի`  ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում


Ծննդյան ամսաթիվը

17/05/2000

Մասնագիտացումը

Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուները

  • Հայերեն

Աշխատանքային ֆորմատները

  • Օնլայն
  • Օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղությունը

  • Հումանիստական հոգեթերապիա
  • Գեշտալտ հոգեթերապիա

• Ինքնաճանաչում, ինքնագնահատական,

• Կյանքի իմաստի և անիմաստության հարցեր

• Անձնային սահմանների ճանաչում և սահմանում

• Տագնապ, անհանգստություն, սթրես, վախեր

• Հույզերի կառավարման, անկայունության, արտահայտման և ապրման դժվարություններ 

• Ադապտացիոն խնդիրներ, որոշման կայացման դժվարություններ

• Սեփական արժեքների և նպատակների վերաարժևորում, կարիերայում աճի դժվարություններ, մոտիվացիայի պակաս 

• Կորուստ և վիշտ

• Միջանձնային հարաբերություններում խնդիրներ

• Պատասխանատվություն, միայնակություն և մեղքի զգացում

• Հաղորդակցման հմտություններ և այլ սոցիալական դժվարություններ

• Հոգեսոմատիկ խնդիրներ

• Հուզական/մասնագիտական այրում

• Մասնագիտական կողմնորոշում

  • 2017 - 2021թթ. - ԵՊՀ/ Հոգեբանության ֆակուլտետ/ բակալավրիատ
  • 2021 - 2023 թթ. - ԵՊՀ/ հոգեբանության ֆակուլտետ/ անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն/ մագիստրատուրա
  • 2023թ. - ից մինչ օրս - ԵՊՀ/ Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն/ ասպիրանտուրա
  • 2025թ. մարտ - մայիս - Università degli Studi di Messina /  Dipartimento di Medicina clinica e sperimentale - PhD Research program 

2021 - 2023 թթ. - Առաքելություն Հայաստան ԲՀԿ / հոգեբան   

2023 - 2024 թթ.- ՀՀ ԿԳՄՍՆ - Բարձրակարգ մարզիկների հոգեբանական պատրաստություն/ հոգեբան   

2023թ. - մինչ օրս - Լիբրա հոգեբանական կենտրոն - համագործակցող մասնագետ/հոգեբան  

 2023թ. - ից - մինչ օրս - ԵՊՀ, Անձի հոգեբանության ամբիոն/ ասպիրանտ, դասախոս 

 2025թ. մայիսից - մինչ օրս - Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն ՀԿ/ հոգեբան    

2021 -2023թթ.- Առաքելություն Հայաստան ԲՀԿ ՝ ՄԱԿ Հայաստանյան գրասենյակի և Action Against Hunger կազմակերպության հետ համատեղ - Հոգեբանական առաջին օգնություն, 

Ծնողավարման ոճերն ու արդյունավետ ծնողավարում,

Բռնության ենթարկված անձանց հետ հոգեբանական աշխատանք, 

Հետպատերազմյան սթրեսի հաղթահարում,

Արտակարգ իրավիճակներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական  աջակցության

 


2021-2025թթ. - Գեշտալտ թերապիայի և խորհրդատվության Մոսկովյան ինստիտուտ - Գեշտալտ թերապիա տեսություն և պրակտիկա - 330 ժամ


2024թ. - Սիբիրի դաշնային համալսարան - «Անձի զարգացման հոգեբանական և մանկավարժական տեխնոլոգիաներ տրանսֆորմացիոն աշխարհի պայմաններում» - 48 ժամ


2025թ.- Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն ՀԿ - Հուզական աջակցության թեժ գծի հոգեբանի մասնագիտական վերապատրաստում


2025թ.- ԱյսՏեղ Co-Working - <<Անձի խանգարումներ. ախտորոշման սկզբունքներն ու մոտեցման առանձնահատկությունները>>

Մասնագիտական ուղուս զարգացման ճանապարհին ոգեշնչված եմ եղել տարբեր հեղինակներով և նրանց մոտեցումներով։ Մասնավորապես առանձնահատուկ կարևորություն են ունեցել հետևյալ հեղինակների աշխատանքները՝ Կառլ Ռոջերս, Իրվին Յալոմ, Ֆ.Պերլզ։

Էրիխ Մարիա Ռեմարկ - Հաղթական կամար


 «Ամենից շատ հոգնածությունը գալիս է այն պահից, երբ դու պիտի ձևացնես, որ ամեն ինչ կարգին է։»

Я – начало (2014)


«Во время большого взрыва все атомы во вселенной вжались в одну точку и взорвались. Наши атомы когда-то были вместе и сталкивались несколько раз за почти 14 миллиардов лет. Мои атомы узнали твои атомы. Они всегда их знали. Мои атомы всегда любили твои атомы.» 

Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել Instagram հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք «ԱյսՏեղ»-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ WhatsApp հավելվածի միջոցով կամ հանդիպում ամրագրել՝ զանգահարելով «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոն։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել «ԱյսՏեղ»-ից դուրս:

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: