Էլզա Պողոսյան
Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`
Հոգեթերապիայից հետո բնությունն ու դասական երաժշտությունը իմ երկրորդ սերն եմ համարում: Իրականում բնությունն իր երաժշտությունն ունի իսկ երաժշտությունը՝ բնության ներդաշնակությունը: Բնությունն ու երաժշտությունը իմ ներսում իրենց ինքնատիպ խաղն են հյուսում, որը ճանապարհ է հարթում դեպի իմ ներաշխարհ՝ վերահաստատելով ներքին խաղաղությունս, թույլ տալով լսելու իրական «ԻՆՁ»: Իսկ ինքնաճանաչումը հնարավոր չէ առանց ներքին խաղաղության. երբ լռում են արտաքին ձայները, լսելի է դառնում հոգու մեղեդին:
Բնությունն ու երաժշտությունը օգնում են ինձ ավելի խորը տեսնել, զգալ ու հասկանալ մարդուն՝ իր ամբողջականության ու ազատության մեջ:

Աշխատանքային փորձը
4 տարի` որպես հոգեթերապևտ
5 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում
Ծննդյան ամսաթիվը
26/10/1982
Մասնագիտացումը
Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ
Աշխատանքային
լեզուն
Հայերեն
Աշխատանքային ֆորմատները
Օնլայն և օֆֆլայն
Հիմնական թերապևտիկ ուղղությունը
- Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա
- Էքզիստենցիալ թերապիա
- Գեշտալտ թերապիա
Գրանցվեք այցի հիմա
Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։
Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։
Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։
Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։
Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։
Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։
Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:
Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: