Սաթինե Բարսեղյան

Իմ մասին`

Սնուցումից սկսեցի, բայց իմ ուղին բերեց հոգեթերապիայի աշխարհ։ Հասկանալով, որ երեխայի սնունդը միայն սնունդ չէ, այլ զգացմունքների, հարաբերությունների և վստահության պատմություն, սկսեցի ավելի խորանալ ու օգնել ծնողներին ու երեխաներին սիրել ու ընդունել իրենց ճանապարհը՝ առանց լարվածության ու ճնշման։ Կառուցել վստահելի հարաբերություններ՝ հիմնված արդյունավետ հաղորդակցության վրա:

Աշխատանքային փորձը

1 տարի`  որպես հոգեթերապևտ

4 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

08/03/1990

Մասնագիտացումը

Երեխաների և դեռահասների հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուները

  • Հայերեն
  • Ռուսերեն



Աշխատանքային ֆորմատները

  • Օնլայն
  • Օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղությունը

  • Հումանիստական խաղային հոգեթերապիա
  • Կոգնիտիվ Վարքաբանական հոգեթերապիա

• Սննդային Վարքի խանգարումներ

• Ագրեսիվություն

• Հարմարման դժվարություններ

• Տարիքային ճգնաժամեր


2007 - 2011թթ. - ԵՊՀ/ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Քաղաքագիտություն/ բակալավրիատ

2011-2013թթ. - ԵՊՀ/ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Քաղաքագիտություն/ մագիստրատուրա

2022-2024թթ. - ԵՊՀ/ հոգեբանության ֆակուլտետ/ մանկական հոգեբանություն և հոգեթերապիա/ մագիստրատուրա


2022-2024թթ.  - Երեխաների սննդային վարքի մասնագետ, հավելյալ սնուցման խորհրդատու


Rebalance Clinic - (Ռեբալանս կլինիկա) - Հոգեբան, երեխաների սննդային վարքի մասնագետ


2022թ. - UNICEF & Cornell University/ Ծրագիր նորածինների և փոքր երեխաների կերակրման վերաբերյալ



2022թ. - Про ГВ онлайн академия - 36 ժամ/ Հավելյալ սնուցման խորհրդատու- 32 ժամ



2023թ. - Ellyn Satter Institute (ESI) Affiliate Program/ Ուտելու պատասխանատվության բաժանում (sDOR)



2024-2025թ. - Լրացուցիչ մասնագիտական կրթության ազգային ակադեմիա (Ռուսաստան)/ Սննդային վարքի խանգարումներ երեխաների մոտ - 70 ժամ



2025թ. - Կիրառական հոգեբանության կենտրոն/ Մանկական հոգեթերապիա թրեյնինգ - 72 ժամ


Դոկտոր Էլին Սաթթերը սննդաբան և հոգեթերապևտ, ով ստեղծել է «Division of Responsibility in Feeding» մոդելը՝ հիմնված սննդի ու հոգեբանության միավորման վրա։ Հոգեթերապևտի տեսակետից նրա մոտեցումը անգնահատելի է, քանի որ այն հստակ սահմանում է ծնողի և երեխայի պատասխանատվությունները սնուցման գործընթացում՝ միաժամանակ ապահովելով հոգեբանական հարմարավետություն։

 Էլին Սաթեր - Իմ երեխան


«Ձեր երեխան աշխարհ է եկել աճելու և զարգանալու բնական մղումով։ Ձեր գործն է աջակցել այդ ընթացքին, ոչ թե վերահսկել այն։»


Inside Out



«Թույլ տուր քեզ զգալ տխրություն, առանց դրա ուրախությունն էլ չի զգացվի ամբողջությամբ։»





Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք «ԱյսՏեղ»-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ WhatsApp հավելվածի միջոցով կամ հանդիպում ամրագրել՝ զանգահարելով «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոն։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել «ԱյսՏեղ»-ից դուրս:

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: