Մեր Պրակտիկանտները

Մեր կենտրոնում պրակտիկանտ-հոգեբանները տրամադրում են անվճար հոգեբանական աջակցություն։ Նրանք ունեն համապատասխան ակադեմիական կրթություն կամ ներկայում սովորում են և աշխատում են փորձառու սուպերվիզորների ուղեկցությամբ։

Ընտրեք Ձեր հոգեբանին

Սկսեք Ձեր ճանապարհը դեպի հոգեկան առողջության բարեկեցություն՝ դիմելով մասնագետի, ով հասկանում է Ձեզ:

Տեսնել բոլոր հոգեբաններին

Հետադարձ կապ

Եթե բախվել եք որևէ դժվարության կամ խնդրի «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնում` խնդրում ենք կիսվել ձեր փորձառությամբ՝ օգտագործելով ներքևում ներկայացված ձևաթուղթը։ Կլինի դա հոգեթերապևտիկ հանդիպման, թե հոգեթերապևտիկ միջավայրի վրա ազդող որևէ այլ խնդիր` խնդրում ենք անմիջապես դիմել մեզ։ 

Ձեր բարեկեցությունը և հարմարավետությունը մեր առաջնահերթությունն են:

Contact Us

Contact Us

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնի մասնագետները որակավորված են:

    Այո, «ԱյսՏեղ» հոգեբանական կենտրոնում աշխատում են միայն որակավորված մասնագետներ՝ ապահովելու առավել արդյունավետ հոգեթերապևտիկ գործընթաց:

  • Ինչպե՞ս կարող եմ ընտրել հոգեթերապևտ:

    Այս էջում Դուք կարող եք ուսումնասիրել հոգեբանների անհատական պրոֆիլները և ընտրել Ձեզ համար առավել համապատասխան մասնագետի:

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպման:

    Դուք կարող եք ընտրել հոգեթերապևտի մեր կայքից և կապվել անմիջապես իր հետ՝ WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով «‎ԱյսՏեղ»‎ հոգեբանական կենտրոնի հետ:

  • Արդյո՞ք հոգեթերապևտիկ հանդիպումը կարող է իրականցվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս:

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես «‎ԱյսՏեղ»‎ հոգեբանական կենտրոնի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Անհրաժեշտության դեպքում կարո՞ղ եմ փոխել մասնագետին:

    Այո, Դուք կարող եք ընտրել այլ հասանելի մասնագետի և դիմել հոգեթերապևտիկ հանդիպման կազմակերպման համար: